Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտները համերգով հանդես են եկել Ուջանի երաժշտական դպրոցի սաների հետ

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտները 
համերգով հանդես են եկել Ուջանի երաժշտական դպրոցի սաների հետ

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտներն այցելել են Արագածոտնի մարզի Ուջանի երաժշտական դպրոց և դպրոցի սաների հետ հանդես եկել համերգով, որի ընթացքում բոլորը փայլել են իրենց տաղանդով և գեղեցիկ ելույթներով: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երիտասարդ երաժիշտներին հնարավորություն է տրվում արտահայտել դասական երաժշտության հանդեպ իրենց սերը, կատարելագործել երաժշտական հմտությունները, ձեռք բերել նոր հեռանկարներ և նոր ընկերական հարաբերություններ: 

image00005.jpg (1.52 MB)

«Համախմբելով նույն երազանքներով և ձգտումներով ապրող պատանի տաղանդավոր երաժիշտների տարբեր տարածաշրջաններից՝  հիմնադրամը խթանում է Հայաստանի մարզերի հասակակից երեխաների շփումը, սերունդների միջև փոխադարձ կապն ու մշակույթի արժևորումը՝ սերմանելով միասնության զգացում:
Այցին ներկա էին նաև «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի հիմնադիր և Հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերգեյ Սմբատյանը և Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը, որոնք եկել էին ոգևորելու հայ շնորհալի պատանիներին: Մշտապես լինելով հիմնադրամի ու երեխաների կողքին՝ նրանք իրենց աջակցությամբ նպաստում են նրանց լուսավոր և հաջողակ ապագայի կերտմանն ու երազանքների իրագործմանը:
«Այսօր շատ կարևոր իրադարձություն տեղի ունեցավ Ուջանի երաժշտական դպրոցի սաների համար: Մենք տեսանք, որ «Դասականը միավորում է» խորագրով միջոցառմանը միավորվեցին պատանի սերնդի շատ տաղանդավոր երեխաներ, նվագեցին դասական երաժշտության գեղեցիկ ստեղծագործություններ, անցկացրեցին հետաքրքիր ձևաչափով խաղ-մրցույթ և շփվեցին շատ ջերմ և ընկերական մթնոլորտում: Հիմնադրամի երեխաները, որոնք երաժշտության ոլորտում արդեն ունեն հաջողություններ, տաղանդ, եկան և իրենց փորձով կիսվեցին Ուջանի երաժշտական դպրոցի աշակերտների հետ, ինչը շատ մոտիվացնող է այստեղի երեխաների համար»,-նշել է Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը: 

image00001.jpg (1.23 MB)

Ուջանում պատանի երաժիշտները ծաղիկներ են խոնարհել հայ ժողովրդի ազգային հերոս, ազգային-ազատագրական շարժման գործիչ, զորավար Անդրանիկ Օզանյանի հուշարձանին՝ չմոռանալով, թե ով ենք մենք ու մեր հերոսները: 

image00006.jpg (1.29 MB)

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը ստեղծվել է 2019 թվականին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ, որը հիմնադրամի ՀԽ նախագահն է: Հիմնադրամն իր եզակի դերն ու կարևոր ներդրումն ունի Հայաստանի պատանի սերնդի երաժշտական կրթության և զարգացման մեջ և արդեն հինգ տարի է իրականացնում է կրթական ծրագրեր՝ աջակցելով հայ տաղանդավոր պատանի երաժիշտներին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]